Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 966. գրանցվել է մահվան ևս 1 դեպք

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը նոր տվյալներ է հրապարակել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ևս 29–ով և դարձել 966։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Բուժվածներն այսօրվա դրությամբ 173–ն են, փաստացի բուժվողները`780–ը, բացասական է եղել 6484 թեստի պատասխան։

Ունենք մահվան 13 դեպք։

Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այսօր հաստատված 29 նոր դեպքն արձանագրվել է 1324 մարդկանց թեստավորման արդյունքում։ Այսինքն` եթե նախկինում մեկ օրում 200-300 թեստավորում էին իրականացնում, ապա հիմա 1000-ից ավել է այդ թիվը։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Եթե այս տեմպը պահպանվի, ապրիլի 29-ին կունենանք 3600 դեպք. Թորոսյանը կոչ է անում չթուլանալ

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ: