Կորոնավիրուսի սպիները․ ինչ է թաքնված հայ բժիշկների դիմակների հետևում

Sputnik

Նայելով այս կադրերին, անհնար է չգնահատել նրանց անձնազոհ աշխատանքը, որ անում են ոչ միայն արդեն վարակված մարդկանց, այլև մեզ բոլորիս փրկելու համար։

Գիշերն ազատ պահ էինք գտել՝ ուժներս Կարնո քոչարիով վերականգնելու:
Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ

Սկսած մարտի 1-ից, երբ Հայաստանում բացահայտվեց SARS-CoV-2-ի նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը, բժիշկներն արտակարգ ռեժիմով են աշխատում։ Հատկապես «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցների «բախտն է բերել». նրանք վարակվածներին են բուժում։ Այստեղ բժիշկներն աշխատում են օրական գրեթե 24 ժամ, սակայն նրանց համար ամենադժվարն այն է, որ չեն  կարող տուն գնալ։

Բժիշկներից շատերը մեկուսացվել են իրենց ընտանիքներից, քանի որ չեն ուզում ռիսկի ենթարկել ընտանիքի անդամներին։ Կան բժիշկներ, որոնք արդեն մեկուկես ամիս իրենց երեխաներին չեն տեսել կամ միայն հեռվից են տեսել։ Շատերը խոստովանում են, որ կարոտել են մտերիմներին գրկելուն ու երկար սպասված հանդիպման մասին միտքն օգնում է նրանց անդադար աշխատել ու հավատալ, որ վարակը կհաղթահարվի։

Բժիշկները կանգնած են գործընկերների կողքին. «Նորք» ինֆեկցիոնի մասնագետները մենակ չեն

Դժվար առօրյան չէր կարող իր հետքը չթողնել բժիշկների դեմքին, նրանց աչքերում, չէր կարող չաղավաղել նրանց ժպիտը։ Գրեթե բոլոր բժիշկների դեմքին ակնոցների ու դիմակների հետքեր են։ Բժիշկները խոստովանում են, որ արդեն հոգնել են պաշտպանիչ հագուստից ու ահավոր կարոտել են թեթև խալաթները։

Մեր բժիշկներն ընդդեմ կորոնավիրուսի:
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Նրանք պատրաստ են ամեն տեսակ զրկանքների, միայն թե հաղթեն հիվանդությանը։ Բոլորը նշում են, որ դրա համար իրենց հարկավոր է երկրի բնակիչների օգնությունը։ «Առաջնագծի» բժիշկները խնդրում են քաղաքացիներին մնալ տանն ու հետևել հորդորներին՝ վտանգավոր վարակի «մեջքը կոտրելու» ու ամառը ոչ թե պատշգամբներում, այլ, օրինակ՝ քաղաքային այգիներում դիմավորելու համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ի դրությամբ Հայաստանում կորոնովիրուսով վարակվածների թիվը հասել է 921–ի։ Կորոնավիրուսի առաջացրած բարդություններից մահացել է 10 մարդ, 138-ն առողջացել են։

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է սահմանվել։ Փակ են բոլոր խանութները, բացի մթերայիններից։ Գործում են միայն դեղատներն ու ռազմավարական նշանակության օբյեկտները։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ