Սերժ Սարգսյանն անակնկալի է բերել քննիչ հանձնաժողովին. «Ժողովուրդ»

Հանձնաժողովում այժմ հարցեր ու պլան են մշակում ՀՀ երրորդ նախագահին հարցաքննելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի – Sputnik. 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի համար անակնկալ է եղել ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հայտարարությունը՝ հանձնաժողով ներկայանալու մասին։ Հենց նրա հայտարարությունից հետո երեկ հանձնաժողովի անդամները որոշել են հավաքվել: Մասնավորապես, նրանք հարցեր ու պլան են մշակել Սարգսյանին քննելու համար: Այս տեղեկությունը հաղորդում է «Ժողովուրդ» թերթը:

Երբ Սերժ Սարգսյանն ու Յուրի Խաչատուրովը ներկայանան, դա կլինի կուլմինացիան. Փաշինյան

Թերթն ընդգծում է, որ Սերժ Սարգսյանի գնալ-չգնալու մասին տեղյակ չեն եղել անգամ իր թիմի անդամները, ու երեկ բոլորի համար անակնկալ է եղել նրա որոշումը: Հանձնաժողովը քննարկում է այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը, հնարավոր է, ներկայանա հանձնաժողով ու իրեն ուղղվելիք բոլոր հարցերին ոչ թե պատասխանի, այլ հղում տա Յուրի Խաչատուրովին՝ հայտարարելով, թե մանրամասներին տիրապետում է միայն Խաչատուրովը:

Խաչատուրովը մերժել է Քոչարյանի հրավերը. «Ժողովուրդ»

Քննիչ հանձնաժողովին չի հաջողվել Խաչատուրովից մինչ օրս որևէ բան պարզել, և որոշել են իրենց հարցերը գրավոր ուղարկել՝ խնդրելով այդ տարբերակով գոնե պատասխանել։ Կպատասխանի Խաչատուրովը, թե ոչ, ժամանակը ցույց կտա, քանի որ նախկին պաշտոնյան պարտավորություն չունի ԱԺ ներկայանալու և հարցերին պատասխանելու:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը պաշտոնական գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որում նշվել է, որ Սերժ Սարգսյանը ս.թ. ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին։

Սերժ Սարգսյանը որոշել է՝ արտակարգ դրության ավարտից հետո կգնա ԱԺ