Աղավնաձորում մեկուսացվածներին ծափերով ու շքեղ ծաղկեփնջերով են տուն ճանապարհել. տեսանյութ

Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք։ Ամեն ինչ արվում է, որ մարդիկ ժպիտով վերադառնան տուն։
Sputnik

Հոգեկան առողջության պահպանման կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, որը մեկուսարաններից մեկում ղեկավարում է կարանտինային ռեժիմը, Facebook–ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է` ինչպես են տուն ճանապարհում Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղում 14 օր մեկուսացված մարդկանց։

Պողո՜ս, քո ծնունդն է. բժիշկները շնորհավորում են մեկուսացված տղայի տարեդարձը. տեսանյութ

«Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո, կորոնավիրուսից հետո կա կյանք...Առողջ լինեք...»,– գրել է նա։

Վանեսյանը շեշտել է` բոլոր կանայք այսպես են տուն վերադառնալու Աղավնաձորի մեկուսարաններից։

10 օրում 42 նոր սպասասենյակ է կառուցվել պացիենտների համար․ նախարարը տեսանյութ է հրապարակել

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի`մեկ օրում ավելանալով 92-ով։ Վարակվածներից 33-ն առողջացել են, 5-ը` մահացել, փաստացի բուժում է ստանում 625 մարդ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։

Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն ախտահանվել ու սպասում է իր հիմնական բնակիչներին