ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Եթե մինչև ապրիլի 10 ցրտահարություններ չլինեն, ծիրանի բերքը կփրկվի»

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է պտղատու ծառատեսակների, հատկապես ծիրանենիների ծաղկման շրջանում ցրտահարությունների հավանականության հարցին։ 
Sputnik
Պետրոսյան. «Եթե մինչև ապրիլի 10 ցրտահարություններ չլինեն, ծիրանի բերքը կփրկվի»

ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այս պահիդրությամբ խնդիրներ չի տեսնում, որովհետև ծիրանենիների փոշոտման գործընթացը վատ չի անցել։ Իսկ ինչ վերաբերում է ցրտահարություններին, ապա հիդրոմետծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը մի քանի օր առաջ հայտարարեց, որ մինչև ապրիլի 10-ը ցրտահարություններ չեն լինի։

«Գյուղատնտեսական վարկերի տոկոսները կզրոյացվեն»․ Փաշինյան

«Այդ դեպքում կարելի է գործնականորեն ասել, որ ծիրանի բերքը կփրկվի, և կանխատեսումներն իրականություն կդառնան։ Իսկ անձրևներն ու քամին օրինաչափ երևույթներ են տարվա տվյալ ժամանակաշրջանի համար։ Այս պահի դրությամբ անհանգստանալու հիմքեր չկան»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը։

Նրա համոզմամբ` անձրևները չեն կարող խնդիրներ առաջացնել հատկապես այս ժամանակահատվածում։ Խնդիրներ սովորաբար լինում են մայիսի ընթացքում և հունիսի սկզբին, երբ սնկային հիվանդությունների համար առաջանում են բարենպաստ պայմաններ։

«Արարատյան հարթավայրում այժմ արդեն դեղձենին, սալորենին և մյուս կորիզավոր պտղատու ծառերն ակտիվ ծաղկման փուլում են։ Մի քանի օրից կծաղկեն նաև ընդավոր տեսակները։ Տեղումները հատվածական բնույթ են կրում և արդեն ծաղկած ծառերին շատ չեն վնասի։ Ճիշտ է, կա նաև քամի, բայց դրա դադարումից հետո սկսվում է մեղուների թռիչքը։ Չմոռանանք, որ փոշոտում լինում է նաև քամու միջոցով»,– նշեց նա։ 

Կառավարությունը պատրաստ է աջակցել բոլորին, բացի բանկերից ու խաղատներից

Պետրոսյանի դիտարկմամբ` այս պահին պտղատու այգիները ծխեցման միջոցով տաքացնելու անհրաժեշտություն առայժմ չկա։ Ըստ նրա` հիմա ուղղակի պետք է արագացնել  աշխատանքները, հատկապես խաղողի այգիներում ավարտին հասցնել էտի և մոլախոտերի դեմ պայքարի աշխատանքները, քանի որ ուշացումն անթույլատրելի է, տարին առաջ է ընկել։ Շատ կարևոր է նաև Արարատյան հարթավայրի հացահատիկային ցանքերում իրականացնել մոլախոտային բույսերի դեմ պայքարի միջոցառումներ։