10 օրում 42 նոր սպասասենյակ է կառուցվել պացիենտների համար․ նախարարը տեսանյութ է հրապարակել

Արագացված կադրերում ներկայացված է շինարարական աշխատանքների ընթացքն՝ ըստ օրերի։
Sputnik

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում շինարարական խմբերն ու բանվորները կառուցում եմ սպասասրահներ։ Սպասասրահները նախատեսված են իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար։

Կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվն ավելանում է. վարակը «դրսից» վերցրածներ էլ կան

«10 օրում ստացանք այս 42 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»,- տեսանյութին կից գրել է նախարարը։

Նախարարի հրապարակման տակ օգտատերերը բազմաթիվ գրառումներ են արել։

«Իզուր չի ասված՝ ուս ուսի տանք, սարեր շուռ կտանք։ Շնորհակալություն բոլորին», «Աստված իմ թող դատարկ մնան բոլոր պալատներն էլ: Առողջ լինենք բոլորս», «Շնորհակալ ենք ձեր սրտացավ ու հոգատար վերաբերմունքի համար, մեր գիշերուզօր անտրտունջ աշխատող նախարար։Եվ շնորհակալ ենք նաև մեր շինարար հայրենակիցներին։Աստված առաջ»,- գրել են նրանք։

Նրանք շարունակում են ժպտալ․ ովքե՞ր են կորոնավիրուսի դեմ պայքարող հայ բուժաշխատողները

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց թիվն արդեն հասել է 663-ի`մեկ օրում ավելանալով 92-ով։ Վարակվածներից 33-ն առողջացել են, 5-ը` մահացել, փաստացի բուժում է ստանում 625 մարդ։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել էր, որ վարակվածներից 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են, մեկը երիտասարդ է։