Ապրիլի 1-ի ժամը 14:00-ից ՀՀ ոստիկանության և ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում իրականացնում են մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։ ՀՀ ոստիկանությունն այդ մասին վկայող տեսանյութ է հրապարակել պաշտոնական կայքէջում:
Ապրիլի 1-ից կգործի Ավինյանի նոր որոշումը. տեղաշարժի սահմանափակումներն ավելի խստացվեցին
Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակումները կշարունակվեն մինչև ապրիլի 12-ը։
Ապրիլի 1-ի ժամը 23.59-ից սկսած՝ աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաև գործատուի կողմից լրացված ձևաթուղթ։
Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
Հիշեցնենք՝ Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14-ն արտակարգ դրություն էր հայտարարվել:
Իշխանությունը կօգնի՞ այս օրերին աշխատանքը կորցրած վարորդներին