Կորոնավիրուսը չի նահանջում. աշխարհում վարակակիրների թիվը շուրջ 860 հազար է

Հրապարակվել են աշխարհում կորոնավիրուսի տարածման նոր տվյալները։ Վարակվածների ամենամեծ թիվն Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik․ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն արդեն կազմում է 859 701 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Worldometers համաշխարհային վիճակագրական կայքը։

ԱԻ նախարարը կաշխատի տնից. նա ռիսկային խմբում է

Վերջին տվյալների համաձայն՝ COVID-19-ի զոհ են դարձել 42 340 մարդ։ Կորոնավիրուսի տարածման արագության առաջատարները շարունակում են մնալ ԱՄՆ-ը, Իտալիան և Իսպանիան։

Ըստ աբյուրի՝ ԱՄՆ—ում արդեն գրանցված է վարակման 188 592 դեպք։ Միացյալ Նահանգներում այդ վիրուսից մահացել է 4 055 մարդ։

Իտալիայում վարակվածների թիվը հասել է 105 792-ի, վիրուսից մահացել են 12 428-ը։

«Միայն «մենք» չենք կարող կոտրել այս տեմպը, դա կարող ենք անել «մենք բոլորս»»․ Թորոսյան

Իսպանիայում վարակման և մահացության ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 95 923 և 8 464։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի բռնկումը համավարակ է հայտարարել։