ԵՐԵՎԱՆ, 31 մարտի - Sputnik. ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը ցավակցել է գրոսմայստեր Լևոն Արոնյանին՝ կնոջ՝ Արիանա Կաոիլիի մահվան կապակցությամբ:
«Քիչ առաջ տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիանա Կաոլիի մահվան մասին: Նա երկու շաբաթ առաջ վթարի էր ենթարկվել Երևանում: Լևոնին համբերություն», - գրել է նախարարը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ Արոնյանը Twitter-ի իր էջում հայտնել էր կնոջ մահվան մասին:
Նշենք, որ Կաոիլին վթարի էր ենթարկվել մարտի 14-ի լույս 15-ի գիշերը Սեբաստիա փողոցում: Lexus- ի ղեկին գտնվող Արիանան կորցրել էր կառավարումը և բախվել բետոնե արգելապատնեշին: Փրկարարներին հաջողվել էր վարորդին մեքենայից դուրս բերել միայն հատուկ տեխնիկայի միջոցով: Տուժածը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: Չնայած բժիշկների ջանքերին, նրա կյանքը փրկել չհաջողվեց։
Վթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը․ բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար