COVID-19 վիրուսը խառնեց աշխարհի բոլոր պետություների զարգացման խաղաքարտերը։ Արդյո՞ք այս իրավիճակն անսպասելի էր։ Միգուցե այո, բայց աշխարհի զարգացման ողջ պատմությունը պարբերաբար նմանատիպ «անսպասելի» իրադարձությունների մի շղթա է, որի արդյունքում շահում է նա, ով ոչ թե հակազդում է դրան, այլ հանդարտ կերպով ընդունում ու օգուտ է քաղում։ Այս մասին են զրուցում Sputnik Արմենիա ռադիոկայանի «Բիզնեսի դիալեկտիկա» հաղորդաշարի հեղինակ, բիզնես խորհրդատու Հայկ Մանասյանն ու հաղորդավար Արամ Չախոյանը։
«Այս իրավիճակը ոմանց համար ճգնաժամ է, իսկ իմ բիզնես փորձառության խորքերից ես դրան նայում եմ որպես նոր իրավիճակ, հետրաբար նաև լրիվ նոր հնարավորությունների պատուհան»,- ասաց Մանասյանը։
Բիզնես խորհրդատուն դեմ է, երբ փորձում են բիզնեսի միտքը տանել դեպի հակաճգնաժամային ուղղությամբ։ Ըստ նրա՝ պետք է մտածել տրամագծորեն հակառակը՝ դեպի հնարավորությունների պատուհան, և այդ ժամանակ բիզնեսն իր ջանքերը կֆոկուսավորի ոչ թե «ճգնաժամից» դուրս գալու վրա, այլ նոր հնարավորություններին արագ արձագանքելու, ադապտացվելու, օգտվելու և բիզնեսն ավելի ամուր դարձնելու ուղղությամբ։
Ո՞ր գործոնն է որոշիչ ստարտափ բիզնեսների հաջողության համար
Նրա խոսքով՝ կառավարությունը որքան էլ օգնի բիզնեսին, միևնույնն է մենք պետք է գտնենք հետագա զարգացման ճիշտ ու խելացի ռազմավարությունը, հետևաբար՝ բացում ենք հնարավորությունների պատուհանը և փակում ճգնաժամ կոչված հորատանցքի կափարիչը։