Երևանում ու մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` առաջիկա օրերին գրեթե ամեն օր անձրև կգա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, իսկ առաջիկա օրերին (մինչև մարտի 30-ը) շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

ԱԻՆ–ի հրապարակած աղյուսակում երևում է, որ օդի ջերմաստիճանը մարտի 29-ից կսկսի նվազել։

Երևանում ու մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Երևանում անձրևի հավանականություն կա մարտի 28-ի երեկոյան ժամերին, իսկ 29-30-ը, 31-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան