ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը և լրատվամիջոցներին կոչ արել չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել:
«Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, ի ուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը չի արձանագրվել»,–գրել է նա:
Նախարարությունից վստահեցնում են, որ ցանկացած տեղեկություն` լավ թե վատ, պաշտոնապես կհրապարակվի առողջապահության նախարարության կողմից:
Մեկն ԱՄՆ քաղաքացի է, մյուսը` ՀՀ. Փաշինյանը խոսեց ծանր վիճակում գտնվողների մասին
Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն այսօր ժամը 10։00-ի դրությամբ ավելացել է ևս 25–ով և դարձել 290, առողջացել է 18 քաղաքացի։ Մարտի 16–ից ապրիլի 14–ը Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է։ ՄԱրտի 25–ից մեկ շաբաթով արգելվել է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժը, և նրանք տնից պետք է դուրս գան միայն խիստ անհրաժեշտության դեպքերում։