ԵՐԵՎԱՆ, 26 մարտ – Sputnik․ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 15 մարդ։
Քոջան նշել է, որ վերջին 24 ժամում երկրում 5035 թեստ է անցկացվել, հաստատվել է 561 նոր դեպք։
Թուրքիայի առողջապահության նախարարն ավելացրել է, որ վարակից մահացածների ընդհանուր թիվը երկրում հասել է 59-ի, իսկ վարակվածների թիվը՝ 2433-ի։
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով առաջին զոհը գրանցվել է մարտի 18-ին։ Վարակից մահացած տղամարդն 89 տարեկան էր։
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 30-ի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 19–ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։