Շիրակում էլ են պայքարում կորոնավիրուսի դեմ. ինչ աշխատանքներ են տարվում

Ձևավորված համայնքային շտաբեր, տրանսպորտի ու բնակելիների ախտահանում, կամավորների հավաքագրում. սա Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում իրականացվող աշխատանքերի միայն մի մասն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մարտի-Sputnik, Արմենուհի Մխոյան. Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակով պայմանավորված՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրահանգով մարզի  մանակապարտեզներում և դպրոցներում  առկա սնունդը բաշխվում է տվյալ կրթական հաստատության  սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին մարզպետարանից:

Ո՞վ է պահելու աշխատավարձ չստացող քաղաքացուն. պարտականության հարցում կարծիքները տարբեր են

Ինչպես պետական, այնպես էլ այլ կազմակերպությունների ու ծրագրերի կողմից մեծ ծավալի մթերքի պահեստավորման խնդիրը լուծելու նպատակով Շիրակի մարզում արդեն գործում է պարենային և ոչ պարենային ապրանքների պահեստավորման կենտրոնը:

«Լոգիտսիկ առումով, այս պահին մարզում հստակեցված է մեկ պահեստային մեծ կետ, բայց անհրաժեշտության դեպքում, կաշխատենք համայքներում ևս մի քանի կետեր ունենալ»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ նշելով, որ որոշ կազմակերպություններ արդեն իսկ սեփական միջոցներով իրակացրել են սննդի տրամադրում իրենց շահառուներին:

«Տարեցների խնամքի ծառայություն իրականացնող  «Առաքելություն Հայաստանին», «Կարմիր Խաչ» ու «Հայկական Կարիտաս» ընկերությունները, ուշադրութայն կենտրոնում պահելով  իրենց շահառուներին, իրականացնում են այդ աշխատանքները»,-ասաց նա:

Շիրակում էլ են պայքարում կորոնավիրուսի դեմ. ինչ աշխատանքներ են տարվում

Այս աշխատանքներին զուգահեռ, մարզում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար կամավորների հավաքագրման գործընթացը: «Տարբեր գործառույթների համար կամավորագրված անձիք  կներգրավվեն  բուժհաստատություններում, սննդի բաշխման կամ այլ աշխատանքերում: Այս պահին հստակ չենք կարող ասել, թե քանի մարդ է պատրաստ կամավորության ՝  հավաքագրման գործընթացը շարունակվում է»,-ասաց մարզպետը:

Հիվանդանոցների հնարավորությունների մասին. նախարարը շրջայց է կատարել

Հավելենք, որ մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբեր:
Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։

Շիրակում էլ են պայքարում կորոնավիրուսի դեմ. ինչ աշխատանքներ են տարվում

Հիշեցնենք, որ մարտի 24-ի ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում հասել է 249–ի։  Վարակի դեպքեր ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում:

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն է սահմանվել, որը կտևի մինչև ապրիլի 14–ը:

Շիրակում էլ են պայքարում կորոնավիրուսի դեմ. ինչ աշխատանքներ են տարվում