Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը հայտնում է, որ կորոնավիրուսի համավարակից խուսափելու համար քլորակիր լուծույթով կատարվում են շրջակա միջավայրի, տեխնիկայի ախտահանիչ գործողություններ:
Փորձառու բժիշկներից կազմված խումբը պահպանում է անվտանգության բոլոր կանոնները՝ կիրառելով պաշտպանիչ բոլոր միջոցները:
50–ից ավելի պայթուցիկի մնացորդ. հայ մասնագետները Սիրիայում 90 հազար քմ են ականազերծել
Հիշեցնենք` hայ մասնագետները Հալեպի ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալում են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: