ՊԵԿ–ի տեսուչներն «աչք փակելու համար» 30.000 դոլար կաշառք են պահանջել. ԱԱԾ–ի տեսանյութը

Տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է կաշառք ստացած գումարը։ Ընկերության ղեկավարն էլ խոստովանել է կաշառք տալու հանգամանքը։
Sputnik

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր հարկային 2 տեսուչներ, տնտեսվարող սուբյեկտներից մեկում համալիր հարկային ստուգում իրականացնելիս իրենց կազմած ակտով չեն արձանագրել հայտնաբերված խախտումները։ Ինչպես հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, նրանք ոչ միայն չարաշահել են ծառայողական լիազորություններն ու դրանով իսկ էական վնաս պատճառել պետության օրինական շահերին, այլև հիշյալ ընկերության տնօրենից պահանջել են խոշոր չափի կաշառք։

Բարձր տեխնոլոգիաների նախարարության պաշտոնյաները պետությանը 10 մլն դրամի վնաս են հասցրել

«Հայտնաբերված իրավախախտումները չարձանագրելու և լրացուցիչ հարկային պարտավորություններ չառաջացնելու համար վերջինից 2020 թ. մարտի սկզբին նշված տնտեսվարող սուբյեկտի հաշվապահությունը վարող անձի օժանդակությամբ որպես կաշառք պահանջել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.807.400 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար գումար, որի մի մասը՝ 4.000.000 ՀՀ դրամը, տեսուչներից մեկը 2020 թ. մարտի 20-ին Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրի հատվածում ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ստացել է ՍՊԸ-ի տնօրենից, որից հետո նշված անձինք բռնվել և բերման են ենթարկվել»,- նշված է ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

«Կարո՞ղ եմ ասել` այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում». Փաշինյանը խոսեց բացթողումներից

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ենթադրյալ հանցագործության կատարման մեջ կասկածվող 4 անձինք ձերբակալվել են: Կատարվել է խուզարկություն, տեսուչներից մեկի ավտոմեքենայում հայտնաբերվել է որպես կաշառք ստացած գումարը։ Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարն էլ խոստովանել է կաշառք տալու հանգամանքը։

Ստուգումն իրականացնող 2 տեսուչներին մեղադրանք է առաջադրվել։ Որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում կոռուպցիոն շղթայի մեջ ներգրավված բոլոր անձանց պարզելու համար։

Պաշտոնատար անձը խոշոր կաշառքի դիմաց հանքավայրին դրական եզրակացություն է տվել. տեսանյութ