Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի տեսություն

Ինչպես և կանխատեսել էր հանրապետության գլխավոր օդերևութաբան Գագիկ Սուրենյանը՝ առաջիկա օրերին տեղումները կդադարեն, իսկ օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մարտի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մարտի 23-25-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում ևս առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +14-ից + 16, երեկոյան +10-ից +12 աստիճան։

Հիշեցնենք, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում երեկ հայտնել էր, որ առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է դրախտային, արևոտ ու տաք եղանակ։