«Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում են Հայաստանի օդային սահմանները. տեսանյութ

Երկու «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները պտույտներ են գործում երկնքում և օդային հսկողություն իրականացնում։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են «Սու-30 CM» ռազմական ինքնաթիռները հսկում Հայաստանի օդային սահմանները։

«Մեր «Սու-30CM» ռազմական ինքնաթիռները հսկում են մեր օդային սահմանները»,–տեսանյութին կից գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ ՍՈՒ-30 ՍՄ առաջին բազմաֆունկցիոնալ կործանիչները Հայաստանում են դեռ 2019թ.–ի դեկտեմբերից։

Առայժմ դրանք չորսն են, բայց Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` մտադիր է էսկադրիլիա ստեղծել` ինքնաթիռների թիվը հասցնելով 12–ի։

Հայաստանը նախնական փուլում ռուսական 4 կործանիչ կգնի