Թուրքիայում կորոնավիրուսից մահանալու առաջին դեպքն է գրանցվել

Երկրի առողջապահության նախարարը հայտնել է, որ կորոնովիրուսից մահացած տղամարդը վարակվել էր Չինաստանից վերադարձած աշխատակցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) առաջին մարդն է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։

Նրա խոսքով՝ մահացած պացիենտը 89 տարեկան էր։

«Նա վարակվել էր Չինաստանից վերադարձած իր աշխատակցից»,-պարզաբանել է Քոջան։

Նախարարը հայտնել է, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 98–ի։

Օրվա կադր. դիմակն ու դիմակավորը կորոնավիրուսի դեմ պայքարում

Հիշեցնենք` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին՝ միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը