Երևանում շենքերի մուտքերն ու վերելակներն ախտահանվում են. լուսանկարներ

Շենքերի մուտքերի և վերելակների ախտահանումն իրականացնում են վարչական շրջանների համատիրությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Երևանի բոլոր վարչական շրջանների համատիրություններն իրականացնում են մուտքերի և վերելակների ախտահանում։ Տեղեկությունը հաղորդում է Երևանի քաղաքապետարանը՝ կից ներկայացնելով այդ մասին վկայող լուսանկարներ:

Երևանում շենքերի մուտքերն ու վերելակներն ախտահանվում են. լուսանկարներ

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 84 դեպք է արձանագրվել։

Երևանում շենքերի մուտքերն ու վերելակներն ախտահանվում են. լուսանկարներ

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Երևանում հիվանդանոցի մոդուլային ընդունարան է կառուցվում

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։

Եգիպտոսում մնացած հայաստանցիներին հայրենիք վերադառնալու վերջին հնարավորություն է տրվում