Ե՞րբ անձրևները կդադարեն․ եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 18-19-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 20-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, իսկ 20-ի ցերեկը, 21-22-ը տեղումները կդադարեն։

Ե՞րբ անձրևները կդադարեն․ եղանակի տեսություն

Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ, այսօր առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Ահազանգի հետքերով. Արմավիրի մարզում կաթնամթերքի արտադրություն է կասեցվել

Երևանում մարտի ևս մարտի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +10-ից +12, երեկոյան՝ +6-ից, +8 աստիճան։