Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Եկեք անկեղծ լինենք։ Մենք` հայերս, միակ համաշխարհային ազգը չենք։ Իռլանդացիներն էլ են համաշխարհային։ Միգուցե նույնիսկ ավելի համաշխարհային են, քան մենք։ Դատեք ինքներդ։
Sputnik
Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը

Միայն Ամերիկայի միացյալ նահանգներում 35 միլիոն քաղաքացի կա, որոնք արմատներով Իռլանդիայից են։ Դա ավելի քան 7 անգամ գերազանցում է Իռլանդիայի բնակչությանը։ Իռլանդական ծագում ունեն ամերիկացի նախագահներ Ուլիս Գրանտը, Հարի Թրումենը, Ջոն Քենեդին, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, ավագ և կրտսեր Բուշերը և նույնիսկ Ամերիկայի առաջին սևամորթ նախագահ Բարաք Օբաման, որը 2011 թվականին այցելել է Իռլանդիայի Մանիգոլ բնաբավայրը, որտեղ ապրել են իր նախնիները։

«5 րոպե Դուլյանի հետ». Պատմության դասերը. ինչպես փլուզվեց «Ամոթի պատը»

Ինչպե՞ս իռլանդցիները դարձան համաշխարհային ազգ, այսինքն՝ սփռվեցին աշխարհով մեկ։ Ինչպես և մեր դեպքում, պատճառը ողբերգությունն էր։ Ճիշտ է, իռլանդցիները ցեղասպանության չեն ենթարկվել, բայց նախորդ դարի կեսերին՝ 1847 թվականին, Իռլանդիայում աննախադեպ երաշտ եղավ, սովից մահացավ մոտ մեկ միլիոն մարդ, մոտ այդքան էլ իռլանդացի հեռացավ երկրից և Իռլանդիայի բնակչությունը նվազեց մեկ երրորդով։ 

Կյանքում քեզ քծնում են, իսկ սոցցանցում` հայհոյում. ցուկերբերգյան իրականության երանգները

Եվ այսօր՝ մարտի 17-ին, աշխարհի տասնյակ երկրներում իռլանդացիները նշում են իրենց ամենակարևոր ազգային տոնը՝ Սուրբ Պատրիկի օրը։ Երևի գիտեք՝ սուրբ Պատրիկն այն մարդն է, որի շնորհիվ Իռլանդիան դարձավ քրիստոնեական երկիր։ Ի դեպ, ինքը՝ սուրբ Պատրիկը, իռլանդացի չէր։ Այդ կղզում նրա հայտնվելու պատմությունը նման է արկածային ֆիլմի։ Պատրիկն ռոմանական ծագում ունեցող ազնվական ծնողների հետ ապրում էր Բրիտանիայում՝ Ուելսում։ Մի օր իռլանդացի հանցագործները առևանգում են նրան՝ հայտնելով ծնողներին, որ 16-ամյա տղային ազատ կարձակեն միայն այն դեպքում, եթե նրա ընտանիքը հրաժարվի իր կալվածքի եւ ունեցվածքի մի մասից։ 

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Մի խոսքով՝ Պատրիկը հայտնվում է Իռլանդիայում, որոշ ժամանակ ոչխարներ է արածացնում, մի օր էլ որոշում է փախչել, ու դա նրան հաջողվում է։ Պատրիկը սկսում է քրիստոնեություն քարոզել՝ սուրբ Երրորդության գաղափարը երեքնուկի վրա բացատրելով։ Դրա համար էլ երեքնուկը դարձել է Իռլանդիայի խորհրդանիշը, այսպես ասած՝ ազգային ծաղիկը։ Իսկ քրիստոնեությունը տարածվել և Իռլանդիայում վերջնականապես հաստատվել է 432 թվականին։

«5 րոպե Դուլյանի հետ». Դոնալդ Թրամփ. «Աշխարհն ավելի ապահով է դարձել»

Այսօր իռլանդացիները լիուբոլ գարեջուր են խմում։ Հիմնականում իրենց հայտնի մուգ գինեսը։ Միշտ չի այդպես եղել։ Մինչև 1970-ական թվականները համարվում էր, որ սուրբ Պատրիկի օրը կրոնական տոն է և ուտել-խմելուց պետք է զերծ մնալ։ Այդ օրը բոլոր գարեջրատները ընդհանրապես փակվում էին և մարդիկ եկեղեցի էին գնում։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց և մարտի 17-ը տոն դարձավ գարեջուր արտադրողների համար, որովհետև որոշ տվյալներով այդ օրը ողջ աշխարհում վաճառվում է երկու անգամ ավելի շատ գարեջուր, քան սովորական օրերին։

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

Այդ օրը տարբեր երկրներում ապրող իռլանդացիները երթեր են կազմակերպում։ Ամենահայտնի երթը տեղի է ունենում Նյու Յորքում․ դրան սովորաբար մասնակցում է մոտ 250 հազար մարդ, իսկ հանդիսատեսների թիվը հասնում է 3 միլիոնի։ Իսկ ամենակարճ երթը տեղի է ունենում իռլանդական գյուղերից մեկում․ գյուղացիները հավաքվում են գարեջրատներից մեկում, մի լավ խմում, իսկ հետո երգելով շարժվում դեպի գյուղի մյուս գարջրատունը, որն առաջինից ընդամենը 100 մետր հեռավորության վրա է գտնվում։ Այսինքն՝ մարդիկ ընդամենը ֆուտբոլային դաշտի մի ծայրից հասնում են խաղադաշտի մյուս ծայրը ու կրկին ըմբոշխնում սառը գինեսը։

Սուրբ Պատրիկի հետ կապված բազմաթիվ լեգենդներ կան։ Մեկն էլ այն է՝ իբր այդ մարդը Իռլանդիայից դուրս է հանել բոլոր օձերին։ Մասնագետները հակադարձում են, թե այս մի պնդումը հաստատ իրականությանը չի համապատասխանում, որովհետև կլիմայական պայմանների պատճառով Իռլանդիայում ոչ միայն օձ, այլև ընդհանրապես որևէ սողուն չի եղել, իսկ ափամերձ ջրերն այնքան սառն են, որ ոչ մի օձ երբեք չի կարողացել նույնիսկ մոտենալ կղզուն։ 

Եվ վերջին հանգամանքը։ Ասում ենք՝ սուրբ Պատրիկ, սուրբ Պատրիկ։ Այնինչ Հռոմի պապերից որևէ մեկը Պատրիկին երբեք սրբերի շարքին չի դասել։ Բայց դա ինչ նշանակություն ունի այսօր գարեջրատանը սուրբ Պատրիկի օրը նշող իռլանդացու համար։ Շնորհավորենք։ 

Արմեն Դուլյան   Սպուտնիկ Արմենիա