«Այս տարվա պլանները շատերը կչեղարկեն». կորոնավիրուսը կարող է կաթվածահար անել աշխարհը

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում խոսել է տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցության մասին։
Sputnik

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանի դիտարկմամբ` ամբողջ աշխարհում տուրիստական հոսքերը կնվազեն և ընդհանուր համաշխարհային տնտեսության անկման գործում այդ հանգամանքը կունենա էական ազդեցություն։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

«Մեր երկրի պարագայում տուրիստական ոլորտը նույնպես էականորեն կտուժի։ Անկախ նրանից, թե երբ կդադարի վիրուսի տարածումը և երբ այդ վարակից կվերականգնվի միջազգային հանրությունը, ամեն դեպքում, այս տարվա պլանները շատերը կչեղարկեն ու զերծ կմնան տեղաշարժվելուց, ինչը ենթադրում է ավելի քիչ հարկային մուտքեր պետբյուջե, աշխատատեղերի կրճատում»,– նշում է կառավարման և գործարարության ամբիոնի վարիչը։

Կորոնավիրուսը համաշխարհային համաճարակի վերածվելու հեռանկար ունի. ԱՀԿ

Կառլեն Խաչատրյանը հնչեցնում է մի փաստ, ըստ որի` 2020թ.–ին մենք համաշխարհային տնտեսության առումով չենք ունենալու նույն տնտեսական աճը, ինչպես որ նախորդ տարում էր։ Արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարվա ամփոփ տվյալները հրապարակեց` ակնկալելով դրական սպասելիքներ, սակայն այս վերջին քսանօրյա վերադասավորումների արդյունքում փորձագիտական գնահատականներով` առնվազն կես տոկոսով աճը նվազելու է, և այս պահի դրությամբ համաշխարհային տնտեսության համար լավագույն կանխատեսումը 2,8 տոկոս տնտեսական աճն է։    

Ըստ Խաչատրյանի`հարցն այն է, թե որքանով բժշկությունն ու առողջապահական համակարգը հնարավորինս արագ կկարողանան կանխարգելել Կոնորավիրուսի տարածումը։ Դրանից է կախված, թե մենք ի վերջո նոր համաշխարհային տնտեսական ճգնաժամ կունենանք, թե ոչ։

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում