Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին

Արթուր Աղաբեկյանի որդին «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենն էր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:

Ըստ տեղեկությունների` օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Մխիթար Աղաբեկյանը «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենն էր։ Այդ կարի ֆաբրիկայի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին