Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Բազումի բաժնի ծառայողները Վանաձորի Երևանյան խճուղուց Բազումի բաժին են բերման ենթարկել Վանաձորի Զորավար Անդրանիկի փողոցի 27-ամյա մի բնակչի, որի «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայի սրահում գնդացիր է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել մարտի 11-ին, ժամը 18-ի սահմանում։ Երիտասարդին բերման են ենթարկել ապօրինի զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու կասկածանքով։
Թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը
Բերման ենթարկված տղամարդը հայտնել է, որ զենքը պատկանում է իրեն: Հանգամանքները պարզվում են:
Նշանակվել է փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ոստիկանությունը «Վստրեչի ապերի» նկատմամբ հետախուզում է հայտարարել