Թաիլանդի փողոցներում հազարավոր կապիկներ են հայտնվել. տեսանյութ

Քաղցած կենդանիները ներխուժում են շինություններ և իրար են գզում մի կտոր կերի համար։
Sputnik

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի մոտ գտնվող Լոպբուրի քաղաքի փողոցներով հազարավոր կապիկներ են վազվզում։ ԶԼՄ–ները հայտնում են, որ կենդանիների աննախադեպ ակտիվության պատճառը քաղցն է։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

Զբոսաշրջիկների թվի կրճատման պատճառով կենդանիներն առանց կերի են մնացել. սովորաբար զբոսաշրջիկներն էին կերակրում կապիկներին։

Կենդանիները հսկայական խմբերով շրջում են փողոցներում և իրար գզում նույնիսկ մի փոքր կտոր կերի համար։

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 13-ի դրությամբ կազմում է 134 829 մարդ, մահացել են 4 984–ը։ Ընդհանուր առմամբ հիվանդությունը տարածված է աշխարհի 127 երկրում:

Հայաստանում կորոնավիրուսի ևս 2 դեպք է բացահայտվել, վարակակիրների ընդհանուր թիվը դարձավ 8