Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար

Ծեծի հետևանքով մահացած կնոջ հուղարկավորությունը կազմակերպել է Գյումրու քաղաքապետարանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա Մարինե Խ.–ի հուղարկավորության արարողությանը հարազատներից ոչ ոք չի մասնակցել։ Կնոջ մարմինը Գյումրու պաթոլոգո-անատոմիական լաբորատորիայից անմիջապես տեղափոխել են «Շիրակ» գերեզմանատուն:

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար

Հուղարկավորությանը ներկա են եղել քաղաքապետարանի ու մարզպետարանի աշխատակազմերը՝ Գյումրու քաղաքապետի ու Շիրակի մարզպետի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն ու ՀՀ վարչապետի նորանշանակ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

 

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար

Գյումրու հատուկ հանձնաժողովը քննարկել է 13-ամյա աղջկա խնամակալության հարցը. ի՞նչ է որոշվել

Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ հուղարկավորությունը կազմակերպել է քաղաքապետարանը:

«Քննչական մարմնից ենք ստացել գրություն, որպեսզի հուղարկավորենք մահացած կնոջը: Մենք էլ օրենքի սահմանում իրականացնում ենք այդ գործընթացը»,- նշեց Առաքելյանը:

Հիշեցնենք`մարտի 5-ին, ժամը 15։40-ին Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել էր 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» հիվանդանոց էր տեղափոխվել նրա 13-ամյա դուստրը` Նազելի Խաչատրյանը:

Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը

Վիրահատությունից հետո երեխային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ հարազատներից ոչ ոք մինչ օրս տեսակցելու չի գնացել նրան։ Երեկ աղջիկը գիտակցության է եկել, որոշ բառեր արտաբերել։

Գյումրի քաղաքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում որոշել է առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ ճանաչել ծեծի պատճառով հիվանդանոցում հայտնված 13-ամյա աղջկան` Նազելի Խաչատրյանին և նրա եղբորը: Նրանք կկարողանան ստանալ օրենքով սահմանված կենսաթոշակային գումար:

Խնամքի կազմակերպումը կապահովվի. նախարարն այցելել է բռնության ենթարկված գյումրեցի աղջկան