Ուղղաթիռն ու Օստապ Բենդերը. Փաշինյանը պատասխանեց «Ոչ»-ի շտաբի քննադատությանը

«Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչները համարում են, որ Նիկոլ Փաշինյանն օրենք է խախտել։ Պատճառն ուղղաթիռն է, որով նա մեկնել է Սյունիքի մարզ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրեց, թե ինչու է կառավարական ուղղաթիռով մեկնել Սյունիքի մարզ: Վարչապետն այսօրվանից արձակուրդ է վերցրել ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»-ի քարոզարշավին ներգրավվելու համար։

Հանրաքվեն հետագա կարևոր ռեֆորմների հնարավորություն է ստեղծում. «Այո»–ի շտաբի ներկայացուցիչ

Ընդդիմախոսները՝ ի դեմս «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչների, ավելի վաղ նշել էին, որ Փաշինյանը խախտում է թույլ տվել` օգտագործելով վարչական ռեսուրսները, տվյալ դեպքում ՝ ուղղաթիռը։

Քաջարանում կազմակերպված հանրահավաքի ժամանակ վարչապետը խոսեց ուղղաթիռի մասին ու հիշեց Օստապ Բենդերին։

«Ովքեր չեն նկատել, ասեմ` Մեղրիից այստեղ եմ եկել պետական մեքենայով։ Ինչո՞ւ եմ եկել պետական մեքենայով, որովհետև չեմ կարող չգալ։ Որովհետև «ոչիստների» ժամանակ ընդունված օրենքի համաձայն` վարչապետը համարվում է հատուկ պահպանության ենթակա պաշտոնյա և նույնիսկ չի կարող հրաժարվել այդ պահպանությունից։  Եթե վերաձևակերպելու լինենք Օստապ Բենդերի խոսքերը, ուղղաթիռը ճոխություն չէ, այլ փոխադրամիջոց: Եվ եթե պետք է ինչ-որ տեղ գնալ ուղղաթիռով, այս նույն մեքենան էլ ճոխ մեքենա է: Պետական պահպանության ենթակա անդամներին տրամադրվում են փոխադրամիջոցներ, որոնք պետք է համապատասխանեն անվտանգության ինչ-որ չափանիշների: Որ գրում են՝ ուղղաթիռով գնաց, այդ ուղղաթիռը պետական սեփականություն է, իմիջիայլոց, նաև ինքնաթիռը, մեքենան»,– ասաց նա։

«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Տուսկը` Փաշինյանին

Փաշինյանի խոսքով` այդ ուղղաթիռը պարտադիր թռիչքային ժամեր ունի, աշխատանքային վիճակի լինելու իր արժեքը չկորցնելու համար պետք է թռչի:

«Ես ամիսներով չեմ օգտագործում, վերջին անգամ մի 4 ամիս առաջ եմ ուղղաթիռով գնացել: Ուղղաթիռի անձնակազմը պետք է դատարկ այդ ուղղաթիռը բարձրացնի, թռցնի, աշխատացնի, որպեսզի այդ ուղղաթիռը չփչանա: Այսինքն` նյութ եմ տալիս, կարող են ասել՝ առանց վարչապետի ուղղաթիռը թռցնում են պետբյուջեի հաշվին», - նշեց նա։

Այնուհետև վարչապետն ասաց, որ ինքը որոշ հարցեր ունի «Ոչ»-ի շտաբի անդամներին։

«Արդյոք 2013-ին Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհո՞վ է ընտրվել նախագահ: Հարց երկրորդ՝ 2008-ին արդյոք Սերժ Սարգսյանը օրինական ճանապարհո՞վ է ընտրվել: Երբ այս երկու հարցին պատասխանեն, հասկանալի կլինի՝ նրանք օրինականության մասի՞ն են մտածում թե՞ թիկունքում կանգնած «ոչիստների»»,– ասաց Փաշինյանը։

Կորոնավիրուսով պայմանավորված հանրաքվեն կհետաձգվի՞. ԱԺ խմբակցությունների կարծիքները

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն փետրվարի 6-ին արտահերթ նիստում ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը։ Նախագծով առաջարկվում է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ և ներկայացնել այսպես. «Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է»:

Սահմանադրության 7-րդ գլուխն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 9-ին։ Դրանից հետո ՍԴ դատավոր են ընտրվել միայն Արմեն Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը: ՍԴ մնացած 7 անդամները, այդ թվում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընտրվել են մինչև 2018թ-ի ապրիլի 9-ը:

Սահմանադրությունը լավ չեն կարդում. նախագահը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին

Հանրաքվեն նշանակված է ապրիլի 5–ին։ Քարոզարշավը կավարտվի ապրիլի 3-ի ժամը 24։00–ին։

Սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին։ Դրա անցկացման համար հատկացվել է մոտ 7 մլն դոլար։

Սահմանադրությունը լավ չեն կարդում. նախագահը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին