Հայ և թուրք թեկնածուները կպայքարեն Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնի համար

Փարիզի 20 շրջաններից ամենաշատ բնակչություն ունի 15-րդ շրջանը. 2017-ի տվյալներով՝ այս շրջանի բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավարությունը ստանձնելու համար պայքարում են ազգությամբ հայ Անուշ Թորանյանն ու թուրք Ագնես Էվրենը: Տեղեկությունը հրապարակել է «Ակոսը»՝ հղում անելով  «Euronews»-ին:

Նշենք, որ Փարիզի ՏԻՄ ընտրությունները կկայանան հաջորդ շաբաթ։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

Ազգությամբ թուրք Էվրենը Եվրոպական խորհրդարնի գործող պատգամավոր է, նա նախկինում եղել է 15-րդ շրջանի ղեկավարի տեղակալ: Ավելի քան 250 հազար բնակչություն ունեցող շրջանում Էվրենի ընտրվելու շանսերը բավականին բարձր են գնահատվում: Ընտրություններում Էվրենի հիմնական մրցակիցը՝ Անուշ Թորանյանը, «Սոցիալիստական կուսակցության» անդամ է: Նույն կուսակցության անդամ է նաև Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոն, որն այս անգամ կրկին առաջադրվել է քաղաքապետի պաշտոնում:

Նշենք, որ  Փարիզը բաժանվում է 20 վարչական շրջանի, որոնք համարակալված են սկսած կենտրոնից: Յուրաքանչյուր շրջան իր հերթին բաժանվում է 4 թաղամասի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ոստիկանությունը: Շրջաններից ամենաշատ բնակչությունն ունի 15-րդ շրջանը. 2017-ի տվյալներով՝ այս շրջանի բնակիչների թիվը գերազանցում է 250 հազարը: