ԱԳՆ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին անհապաղ ընդհատել Իտալիա ուղևորությունը և վերադառնալ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ԱԳՆ-ն նաև հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ Իտալիա այցելությունից։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները, ՀՀ քաղաքացիներին կոչ են անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։

Ֆրանսիայի մշակույթի նախարարը վարակվել է կորոնավիրուսով

«ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ»,–ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Իտալիան կորոնավիրուսի տարածումը կանխելու համար արտակարգ միջոցներ է ձեռնարկել ամբողջ երկրով մեկ:

Երեկ` մարտի 9–ին, Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հրահանգել է մարդկանց մնալ տանը և ճանապարհորդել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև միայն համապատասխան թույլտվություն ստանալուց հետո:

Զբոսաշրջիկները կորոնախուճապի մեջ են, հայերն «աղոթում» են շոգի համար

Մարտի 9–ի տվյալներով` Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 463-ի։ Իտալիան նոր տեսակի կորոնավիրուսից մահացության թվով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում: Կորոնավիրուսի դեպքերը հաստատվել են Իտալիայի բոլոր 20 շրջաններում։