Պատահականություն, թե սպանության փորձ. իրավապահները ճշտում են Գեղարքունիքում վթարի պատճառը

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի մեքենաները: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Սարսափելի պատահար Երևանում. կանայք հարվածից շպրտվել են հանդիպակաց գոտի

Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Գավառի հրշեջ-փրկարարները: Իրավապահներից բացի, դեպքի վայր է ժամանել նաև Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Ինչի՞ց կարող էր մահանալ 7 ամսական երեխան. դեպքի վայր մեկնած բժիշկը մանրամասներ է հայտնում

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով` տեղի ունեցածը ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահար է, այլ սպանության փորձ:

Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին, քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել:

Կոտայքի մարզում 26-ամյա կնոջը փորձել է խեղդել ամուսնու որդին

Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որը քննիչը ընթերակաների ներկայությամբ առգրավվել է:

Քննիչի հանձարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղի ունեցածը ճանապարհատրանսպորտային պատահար է, թե սպանության փորձ՝ պարզ կլինի նախաքննության ընթացքում: