Թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենը ձերբակալվել է․ ոստիկանության բացահայտումը

Ոստիկանության հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են բերման ենթարկում պոլիկլինիկայի տնօրենին, որի ձեռքերը կապված են շղթայով։
Sputnik

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ թիվ 12 պոլիկլինիկայի նորանշանակ տնօրենն աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած, որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։

ԱԱԾ պաշտոնյան փորձել է կաշառել առողջապահության փոխնախարարին. ՀՔԾ

Ըստ ոստիկանության` պարզվել է, որ հիշյալ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։

Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել ու ձերբակալվել։

Դեպքի առնչությամբ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։

Զորակոչիկի մորից կաշառք է վերցրել ծառայությունը հետաձգելու համար. բժշկին կալանավորել են

Հիշեցնենք, որ նշված պոլիկլինիկան գտնվում է Ավան վարչական շրջանում։ Պոլիկլինիկայի նախկին տնօրեն Արմեն Վարդումյանն աշխատանքից ազատվել էր այս տարվա փետրվարի 18-ին։ Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքում հրապարակված տեղեկության` նրանից հետո տնօրեն է նշանակվել Արա Ներսիսյանը։

ԵՊՀ դասախոսին բռնել են կաշառք վերցնելու ժամանակ