ԵՐԵՎԱՆ, 9 մարտի - Sputnik. ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր` մարտի 9-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Բելգիայի մայրաքաղաքում կառավարության ղեկավարը բանակցություններ կվարի Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մասնավորապես, նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդի նախագահի, Չարլզ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ:
Գյումրիում ծեծված 13-ամյա աղջիկն արդեն ինքնուրույն է շնչում. նրան այցելել է Փաշինյանը
Այցի շրջանակում վարչապետը կհանդիպի նաև ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ:
Հատկանշական է, որ ՀՀ երկրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ևս օրերս Բրյուսելում հանդիպեց ԵԺԿ առաջնորդի հետ: