Դերասան, հումորիստ Գարիկ Պապոյանը յուրահատուկ ձևով է շնորհավորել կանանց միջազգային օրը։ Նա Facebook-ի իր էջում հումորային տեսանյութ է հրապարակել, որում երգում է այն մասին, թե ինչպես կարող էր ընկերների հետ ծաղիկ ծախել և հարստանալ։
«Այսօր մարտի 8–ն է կանայք, աղջիկներ, այս հրաշք օրը նորից է եկել, երբ ես ու ընկերներս կուզեինք մի կես ժամ ծաղիկ ծախեինք ու դզվեինք»,– երգում է նա։
Տեսանյութին կից հումորիստը գրել է. «Կարևորը սրտանց շնորհավոր մարտի 8»։
Հավելենք, որ այսօր շատ երկրներում նշում են կանանց միջազգային օրը: Այն արտահայտում է կանանց իրավունքների համար ստեղծված շարժումը։ 1908թ.-ի ցույցը, երբ 5 հազար կանայք երթ անցկացրին Նյու Յորքում ու պահանջեցին, որ աշխատանքային ժամերը նվազեցնեն ու տղամարդկանց հավասարազոր իրավունքներ ունենան։
1910թ.-ին գերմանացի քաղաքական գործիչ Կլարա Ցետկինը 1910-ի Սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ առաջարկեց աշխատավոր կանանց օր սահմանել:
Կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվեց 1911թ–ին Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում: Ռուսաստանում այն առաջին անգամ նշվեց 1914թ–ին:
Տեղին է կանանց իրավունքների բարձրաձայնումը. ՀՀ վարչապետն ու նախագահը շնորհավորել են կանանց
1977թ.–ին ՄԱԿ–ը Մարտի 8-ը հռչակեց «Կանանց միջազգային տոն»: ՀՀ անկախության հռչակումից հետո` Մարտի 8-ը հանվեց երկրի պետական տոնացույցից: Փոխարենն ապրիլի 7-ը հռչակվեց «Մայրության ու գեղեցկության օր»: 2001թ–ին ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով Մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:
Հայաստանում ընդունված է նշել կանանց մեկամսյակ, որը ձգվում է մարտի 8–ից մինչև ապրիլի 7–ը, քանի որ ապրիլի 7–ը մեր երկրում մայրության և գեղեցկության օրն է։