ՌԱԴԻՈ

Բադալյան. «Սերժ Սարգսյանը երկիրը լքել է ՀՀ բարձրագույն իշխանավորի լուռ համաձայնությամբ»

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եվրոպական այցին և նրա` Եվրախորհրդի նախկին նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանը։
Sputnik
Բադալյան. «Սերժ Սարգսյանը երկիրը լքել է ՀՀ բարձրագույն իշխանավորի լուռ համաձայնությամբ»

Արմեն Բադալյանը կարծիքով` թեպետ 2008թ–ին Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Հայաստան–ԵՄ առևտրային համագործակցության պայմանագրի ստորագրումը, որը 2013թ–ին մեկ գիշերում չեղյալ հայտարարվեց, սակայն ՀՀ երրորդ նախագահն իշխանությունը հանձնելուց հետո երբեք Ռուսաստան չի այցելել, միայն Եվրոպա է մեկնել։

Սերժ Սարգսյանն օրինական ճանապարհով լքել է երկիրը. նա հանդիպել է Դոնալդ Տուսկին

«Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանն իր կուսակցության ապագան տեսնում է եվրոպական ուղղության մեջ։ Նա Ռուսաստան չի գնում, որովհետև այնտեղ ստիպված կլինի շատ հարցերի պատասխանել։ Օրինակ` ինչու՞ տեղի ունեցան 2018թ–ի ապրիլ–մայիսյան իրադարձությունները, և կարո՞ղ էր արդյոք նա կանխել այդ ամենը, կամ ինչու՞ իրենից հետո իշխանությունը չփոխանցեց վարչապետ Կարեն Կարապետյանին»,– ասաց նա։

Բադալյանի խոսքով` լրատվամիջոցները երկար ժամանակ է, ինչ նույնականացնում են իշխանությունների վերաբերմունքը երկրորդ և երրորդ նախագահների նկատմամբ, բայց իրականում այդպես չէ, երկրորդ նախագահի պարագայում անգամ թույլ չեն տալիս, որ խափանման միջոցը փոխվի, մինչդեռ Սերժ Սարգսյանն անարգել մեկնում է արտասահման, թեև ստորագրությամբ չպետք է բացակայեր։

«Սերժ Սարգսյանին թույլտվություն տված դատավորն այդպիսի որոշում կայացնելուց առաջ հավանաբար խորհրդակցել է իշխանությունների հետ, որովհետև դատավորները շատ լավ գիտեն, թե ինչ է լինում իրենց հետ, երբ որոշում են կայացնում իշխանությունների քմահաճույքների դեմ, հետևաբար, Սերժ Սարգսյանի ուղևորությունն ու հանդիպումներն, ըստ երևույթին, եղել են ՀՀ բարձրագույն իշխանավորի լուռ համաձայնությամբ»,– նշեց քաղտեխնոլոգը։

Սերժ Սարգսյանը «Լույս» հիմնադրամի թեման քննարկել է Բրյուսելում

Բադալյանի դիտարկմամբ` 2018թ–ի իշխանափոխության շրջանում ձեռք բերված պայմանավորվածությունները շարունակվում են։ Ըստ նրա` 2018թ–ից հետո նշվում էր կոնկրետ այն հանգամանքը, որ Ալեքսանդր Սարգսյանը խոշոր գործարարների հետ աշխատում է 50-50 սկզբունքով, բայց հիմա այդ առումով որևէ հետաքննություն չի իրականացվում։

Հայտնի է, թե երբ են Սերժ Սարգսյանին կանչելու Ապրիլյանի քննիչ հանձնաժողով. «Փաստ»

ՀՀ երրորդ նախագահի ազգականներն իրենց նկատմամբ հարուցված քրեական գործերի պարագայում անգամ անարգել հեռացել են Հայաստանից։ 

Քաղտեխնոլոգը համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր եվրոպական այցով ցանկանում է ճշտել` արդյո՞ք 2018թ–ի իրադարձությունների շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանվում են։ Ըստ նրա` Սարգսյանի այցը վարչապետի համար միանշանակ անակնկալ չէր։