ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Իրանում կորոնավիրուսից հայ կին է մահացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ցավոք, տեղեկատվությունը ճիշտ է։ Նա ազգությամբ հայ էր, բայց Իրանի քաղաքացի»,-ասաց Նաղդալյանը։
Նշենք, որ «Արևելք» պարբերականը գրել էր,ո ր Էլսիկ Մասիհի անունով հայ կինը 85 տարեկան էր և մեկ շաբաթ առաջ էր տեղափոխվել Թեհրանի «Մասիհ Դանեշվար» հիվանդանոց, որ համարվում է կորոնավիրուսի բուժման գլխավոր կենտրոններից մեկը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մարտի 4-ի տվյալների համաձայն ՝ Իրանում կորոնավիրուսով վարակված 2992 անձ կա, վարակի զոհ են դարձել 92–ը։Մարտի 2-ին կորոնավիրուսից մահացել էր նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական Մոհամմադ Միրմոհամադին։ Այսօր հայտնի դարձավ, որ իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին անդամ Հոսեյն Շեյխոլեսլամը ևս մահացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր տեսակի թոքաբորբի հետևանքով։