Գյումրիում հայտնաբերվել է 43–ամյա կնոջ ծեծված դի. նրա 13–ամյա դուստրը հիվանդանոցում է

Հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի — Sputnik. Գյումրու Պռոշյան փողոցի տներից մեկում այսօր, ժամը 15․40-ին հայտնաբերվել է 43-ամյա Մարինե Խ.-ի դիակը՝ բռնության հետքերով: Նույն տնից «տրավմային շոկ, գանգուղեղային փակ վնասվածքով» վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 13-ամյա մի աղջիկ: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

Մեկ ամսում 290 անձ է զրկվել մեքենա վարելու իրավունքից. տեսանյութ

Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Գյումրու ոստիկանները պարզել են դեպքի որոշ հանգամանքներ: Արդյունքում հայտնաբերվել և հանցագործություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել 28-ամյա մի տղամարդ:

13-ամյա երեխան տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Sputnik Արմենիայի հետ զրույցում հիվանդանոցից ասացին, որ այս պահին աղջկա կյանքին սպառնացող վտանգ կա:

Դաժան սպանություն Հրազդանում. 81–ամյա կնոջը դանակի 10 հարված են հասցրել