ԵՐԵՎԱՆ, 4 մարտի — Sputnik. Նովոսիբիրսկում ավարտվել է 41–ամյա Անդրանիկ Մարգարյանի սպանության նախաքննությունը։ ՌԴ քննչական կոմիտեի Նովոսիբիրսկի մարզի վարչության կայքում նշված է, որ քրեական գործը դատարան կուղարկվի։
Սպանություն Ուկրաինայում. հայ գործարարի ուղղությամբ կրակած գնդակը դիպել է փաստաբանին
2019 թվականի հունիսի 25–ին 33–ամյա չարագործը Գոգոլի փողոցի № 1 շեմքի մոտ ատրճանակից առնվազն 6 կրակոց էր արձակել 41–ամյա տղամարդու վրա, ապա անմիջապես լքել դեպքի վայրը։ Տուժածը հիվանդանոցում մահացել էր ստացած մարմնական վնասվածքներից։
Քննչական ու օպերատիվ–որոնողական աշխատանքների արդյունքում հայտնի է դարձել հանցագործի անունը։
Քննիչը որպես խափանման միջոց ընտրել է կալանավորումը։ Հանցագործի հանդեպ միջազգային քրեական հետախուզություն էր հայտարարվել Ինտերպոլի անդամ բոլոր պետությունների տարածքում։
Ավստրիան Ռուսաստանին է հանձնել սպանության մեջ մեղադրվող Գարի Գրիգորյանցին
Չարագործը հայտնաբերվել է Կեմերովո քաղաքում 2019 թվականի նոյեմբերի 18–ին։ Նրան Նովոսիբիրսկ են տեղափոխել։
Քննության արդյունքում 33–ամյա տղամարդուն սպանության ու զենքի ապօրինի ձեռքբերման համար մեղադրանք է առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
Ռուսական լրատվամիջոցների տվյալներով` տուժածն ու մեղադրյալ Նիկոլայ Կվոչկինը բազմիցս վիճել են, քանի որ կրակողը վաղուց գումար էր պարտք տուժածին։
Ձերբակալել են Ռուսաստանում հայ գործարարի սպանության կասկածյալին. նա նո՞ւյնպես հայ է