Գանձապահից երգչուհի. Լուսինեն հիացրել է «Ну-ка, все вместе!» շոուի ժյուրիին. տեսանյութ

Տաղանդավոր երգչուհին պատմել է, որ գանձապահ է աշխատել շինանյութի խանութում, աշխատանքից ազատվել է տնօրենի կնոջ խանդի պատճառով և որոշել է միայն երգել։ Նա իր կատարմամբ «հոսանքահարել» է ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներին։
Sputnik

Երգչուհի Լուսինե Հարությունովան, որը հայ հանդիսատեսին հայտնի է «Հայաստանի ձայնը » երաժշտական նախագծի 4–րդ եթերաշրջանից, մասնակցել է ռուսական «Ну-ка, все вместе!» հայտնի երաժշտական նախագծին և հիացրել ժյուրիին։

Վրացիները երգում են հայերի պատվին, Փաշինյանը ձայնակցում է նրանց. տեսանյութ

Ելույթից առաջ նա պատմել է, որ 29 տարեկան է, մասնագիտությամբ` տնտեսագետ–մենեջեր, երաժշտական կրթություն չունի գանձապահ է աշխատել շինանյութի խանութում։ Աշխատանքը համատեղել է երգի հետ. ելույթներ է ունեցել բարերում ու ռեստորաններում։ Հետո խանութի տնօրենը կնոջից դիտողություններ է լսել, զգացել է, որ կինը խանդում է, և նա Լուսինեին ասել է, որ չափազանց խարիզմատիկ է նման աշխատանքի համար, խնդրել է ազատվել աշխատանքից։ Լուսինեն էլ որոշել է միայն երգել։

Լուսինեն «Ну-ка, все вместе!» նախագծի շրջանակում կատարել է ճանաչված երգիչ Rag'n'Bone Man–ի «Human» երգը և հնարավոր 100 միավորից արժանացել 99–ի։

Սեյրան Օհանյանի կինը երգում է` ես քեզ համար էրվում եմ. տեսանյութ

Նրա ելույթի մասին առաջինը խոսել է հայտնի երգչուհի, «ՎԻԱ Գրա» խմբի նախկին կատարող Նադեժդա Գրանովսկայան։

«Լուսինե, ձեր կատարումը, ձայնի տեմբրն իսկապես ֆանտաստիկ է։ Ես ամբողջ մարմնով փշաքաղվեցի։ Անչափ շնորհակալ եմ ձեզ այս բուռն զգացողությունների համար»,–ասել է նա։

«Արդեն կարող եք լսել». Սիրուշոն նոր երգ է հրապարակել

Ռուսական էստրադայի հայտի երգիչ Սերգեյ Լազերևը ևս տպավորվել է երգչուհու ելույթով։

«Ձեր կատարման մեջ կային նոտաներ, որոնք լսելուց հետո կարծես հոսանքահարվում էի։ Ես ուղղակի հաճույք ստացա, դուք հիանալի ձայն ունեք, որն այնքան խորն է, պարզապես հանցագործություն կլիներ անտարբեր անցնել և չսեղմել կոճակը»։

«Ну-ка, все вместе!» շոուն բրիտանական All together now նախագծի ռուսական տարբերակն է։ Այս շոուն շատ հայտնի է Ավստրալիայում, Բրազիլիայում, Կոլումբիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում և այլ երկրներում։

Կրքոտ և գրավիչ. Յանա Եգորյանը նկարահանվել է հայ երգչի տեսահոլովակում

«Ну-ка, все вместе!» նախագծի առաջին եթերաշրջանը եղել է 2019 թվականի մարտի 23-ին: Նախագծում հաղթող է ճանաչվել 22-ամյա Անդրեյ Լիսովսկին Սոչիից։ Նա ոչ միայն նվաճել է հաղթական գավաթը, այլև 1 միլիոն ռուբլի դրամական մրցանակ է ստացել։

Նախագիծը վարում է Նիկոլայ Բասկովը, իսկ ժյուրիի կազմը բաղկացած է 100 մասնագետից։ Ժյուրիի ղեկավարը Սերգեյ Լազերևն է: Նշենք, որ նախագծի երկրորդ եթերաշրջանի քասթինգին մասնակցել են 10,000 երգիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, մերձբալթյան և ԱՊՀ երկրներից:

Նախագծի մրցույթային փուլ կանցնեն 70 կատարողներ, որոնցից էլ կընտրվի հաղթողը։

Աշոտյանի «Իմ լավ ընկեր» երգը վրացի երգիչն իր մայրենի լեզվով է ներկայացրել