ՌԱԴԻՈ

25 տարեկանը փոքր չէ՞ դատելու համար. Ղազարյանը խնդիր է տեսնում

Փաստաբան Արա Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում նախատեսված փոփոխություններին ու լրացումներին։
Sputnik
25 տարեկանը փոքր չէ՞ դատելու համար. Ղազարյանը խնդիր է տեսնում

Արա Ղազարյանի փոխանցմամբ`ժամանակին տարիքային շեմը 24-ն էր, հետո միջազգային փորձագետները գիտաժողովների, հանդիպումների ժամանակ ասում էին, որ այդ շեմը ցածր է, Հայաստանը բարձրացրեց, ինչը տեղի ունեցավ 2007թ.–ին Դատական օրենսգրքի ընդունման շրջանակում։

«Հիմա նորից դատավորների թեկնածուների համար տարիքային շեմն իջեցնում են։ Ընդդիմախոսների հիմնական շեշտը դրվում է կենսափորձի վրա, որովհետև դատավորը 24 տարեկանում ո՛չ աշխատանքային փորձ ունի, ո՛չ էլ կենսափորձ։ Միջազգային փորձագետները միշտ ասում են, որ նման ցածր շեմը ցանկալի չէ։ Պարզ չէ, թե դրանով ինչ հարց են ցանկանում լուծել»,– նշում է փաստաբանը։

Անփորձ երիտասարդ դատավորներ ու կախյալ համակարգ. ընդդիմությունը չի վստահում նոր օրենքին

Արա Ղազարյանի գնահատմամբ` դատավորների, դատական իշխանության հեղինակությանը վերջին շրջանում այնքան վնաս հասցվեց, որ մարդիկ չեն ուզում դառնալ դատավոր։ Ըստ փաստաբանի`թեև դատավորներն աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ, այդուհանդերձ արդարադատության որակի հետ կապված խնդիր կա։

Ղազարյանի կարծիքով` եթե դատավորների տարիքային շեմը 28-ն է, ապա հնարավոր է որ մարդն այդ տարիքում հասցրած լինի կուտակել դատական համակարգի աշխատանքային փորձ, առավել ևս եվրոպական երկրներում այդ շեմը 30-32 տարեկանն է։

«Նույնը կարելի է ասել փաստաբանության վերաբերյալ։ Արտասահմանյան երկրներում փաստաբանական ուսումնառությունը տևում է 3-5 տարի։ Չեմ բացառում, որ այս տարբերակը կաշխատի, բայց արդարադատության որակը միանշանակ կընկնի։ Դատավորներին անհրաժեշտ է առնվազն հինգ տարի, որպեսզի փորձ ձեռք բերեն ու աշխատեն դատական համակարգում։  Ի վերջո, դատավորը միայն օրենքը չի կիրառում, այլև իր կենսափորձը»,– նշում է փաստաբանը։

ԱԱԾ–ն ու ոստիկանությունը նոր ղեկավարներ կունենան. Փաշինյանը որոշումը կայացրել է

Ղազարյանի տեղեկացմամբ` որոշումներ կայացնելիս կա մի շրջան, որտեղ գործում է դատավորի հայեցողությունը, հետևաբար սկզբունքները կիրառելիս և՛ կենսափորձն է պետք, և՛ մասնագիտական փորձը։         

Նախագծի համաձայն` մասնավորապես իջեցվել է դատավորների թեկնածուների տարիքային շեմը` 28-ից դառնալով 25։ Վերացվել է նաև դատարանի նախագահի նշանակման համար անհրաժեշտ տվյալ դատարանում դատավորի փորձառություն ունենալու պահանջը։