Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին. Նավասարդյան

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է այն մարտահրավերների մասին, որոնք ծառացել են հայկական դիվանագիտության առաջ, և գնահատել է դիվանագիտական կորպուսի վերջին տարիների աշխատանքը։
Sputnik

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը կարծում է, որ 21–րդ դարի իրողությունները մեր դիվանագիտությանը նախևառաջ թելադրում են ազգային անվտանգության և պետականության ամրապնդում, հետևաբար հայկական դիվանագիտության գործունեությունը պատշաճ հունի մեջ դնելու համար համակարգային մոտեցում է պետք: Նրա համոզմամբ` դիվանագիտությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, այդ պատճառով մեր խնդիրներն առաջին հերթին ներհամակարգային են:

Խաղաղություն պահելը մեր դիվանագիտության ամենամեծ հաջողությունն էր. Արման Նավասարդյան

«Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, նույնիսկ տուրբուլենտային, տեղի է ունենում միջազգային հարաբերությունների լանդշաֆտի էական փոփոխություն։ Այն, ինչը կար «սառը պատերազմի» ժամանակներում, ամբողջությամբ ենթարկվում է դեֆորմացիայի։ Ըստ այդմ` հայկական դիվանագիտությունը պետք է կարողանա հարմարվել միջազգային ձևափոխումներին, որոնք առաջադրում են բոլորովին նոր խնդիրներ»,– ասաց նա։

Միսակյան. «Իրանն ունի ռազմական ուժ և խելամիտ դիվանագիտություն ու չի դիմի աղետալի քայլերի»

Ըստ Նավասարդյանի` հայկական դիվանագիտությանն անհրաժեշտ է ժամանակին համընթաց շարժվել: 21-րդ դարը միանշանակ դիվանագիտական հեղափոխության դարաշրջան է՝ մեթոդաբանության ու հնարքների առումով, և նրանք, ովքեր դա չեն կիրառում, ըստ էության, շատ բան են կորցնում։