Արևառատ ու պայծառ օրերը վերադառնում են. եղանակի տեսություն

Արցախի և Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +17-ի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի ամբողջ տարածքում մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Արևառատ ու պայծառ օրերը վերադառնում են. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում մարտի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +12-ից +14, երեկոյան` +5-ից +7 աստիճան։

Արցախի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի +17-ի։

Նշենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Facebook-ի իր էջում երեկ հայտնել էր, որ մինչև մարտի 6-ը հանրապետության բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։ Մարտի 6-ից փոքր-ինչ կամպի, բայց օդի ջերմաստիճանը չի նվազի։