Գեղարքունիքի և Արարատի մի շարք դպրոցներ կունենան ջեռուցման ժամանակակից համակարգեր

Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի 3 հիմնական դպրոցներն արդեն օգտվում են ջեռուցման լոկալ համակարգից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Գեղարքունիքի և Արարատի մարզերի հանրակրթական  որոշ հաստատություններում ավարտին է հասցվում ջեռուցման համակարգերի անցկացման ծրագիրը։ Ծրագիրն իրականացնում է «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը։ Ինչպես տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից, դպրոցների գազիֆիկացման նախագծի իրականացմանը տրամադրել է 110 մլն․ՀՀ դրամ (230 հազ․դոլար):

Ինչպես է Ավշարի դպրոցի հին շենքը List.am-ում վաճառքի հանվել. մարզպետը մանրամասներ հայտնեց

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է հինգ դպրոցների գազիֆիկացում և ջեռուցման համակարգերի տեղադրում,  որտեղ գրեթե 30 տարի դասասենյակների ջեռուցման խնդիրը լուծվում էր «բուրժույկաների» և հեղուկ վառելիքի միջոցով։

Ծրագրի առաջին փուլն ավարտվել է: Վարդենիսի  3 հիմնական  դպրոցներն արդեն օգտվում են ջեռուցման  լոկալ համակարգից:

Մեկ դպրոց` երկու տնօրեն. Գյումրու թիվ 19 դպրոցում աթոռակռիվ է

Սոթք գյուղի դպրոցում և դպրոցին կից գործող մանկապարտեզում և Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ջեռուցման համակարգերի մոնտաժման աշխատանքները ևս մոտենում են ավարտին, և 2020թ․մարտին նախատեսվում է դրանք հանձնել շահագործման։