Երևանում ապօրինի խաղատուն են գտել, որտեղ մեծ փողերից բացի նաև թմրամիջոցներ են շրջանառվել

Ապօրինի խաղատանը օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ։ Հաճախորդներն այնտեղ պոկեր խաղալուց բացի նաև թմրամիջոցներ են օյգտագործել
Sputnik

Երևանի Սեբաստիայի փողոցում հայտնաբերվել է ապօրինի խաղատուն, որտեղ նաև թմրամիջոցներ են ապօրինի շրջանառվում։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Տղամարդն էլեկտրական սղոցի մեջ թմրամիջոց է թաքցրել և ուղարկել Հայաստան

Նշվում է, որ մարտի 1-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ իրականացրել են հատուկ միջոցառում՝ բացահայտելով ապօրինի խաղատունը, որտեղ, քննությանը հայտնի տվյալներով, նախորդ տարվա նոյեմբերից 10-ից ավելի անձի մասնակցությամբ պարբերաբար կենդանի խաղեր են կազմակերպվել։

«Էլիտար» բնակարաններ և օնլայն խաղատուն. հարկային բարեփոխումների նոր կետերը ՀՀ–ում

«Օրվա շրջանառությունը կազմել է մինչև 7 միլիոն դրամ, որից կազմակերպիչները խաղավարների միջոցով գանձել են 300-ից 500 հազար դրամ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են «պոկեր» խաղի պարագաներ, ինչպես և տարբեր թմրամիջոցների նմանվող զանգվածներ ու դրանք օգտագործելու պարագաներ»,–ասվում է ոստիկանության հաղորդագրությունում։

Հաստատությունում գտնված անձինք բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։

Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքներն ու պետությանը պատճառված վնասի չափը քննությամբ պարզվում են։

Կես կիլոգրամ թմրանյութ գուլպաների մեջ. Մեղրիի անցակետում իրանցին ստիպված հանել է շորերը