Ինչպես են Հայաստանում պայքարում կորոնավիրուսի դեմ. տեսանյութ

Հայաստանում մարտի 1-ի գիշերը գրանցված կորոնավիրուսի վարակի դեպքը խուճապ է հարուցել հանրության շրջանում: Ինչպես են պատկան մարմինները պայքարում վիրուսի տարածման դեմ՝ Sputnik Արմենիայի տեսանյութում:
Sputnik

Կորոնավիրուսը հասել է Հայաստան։ Հարավային Կովկասի բոլոր երկրներից մեր երկիրը վերջին «հանձնվողն» էր:

Կորոնավիրսով վարակված 29-ամյա ՀՀ քաղաքացին Երևան է ժամանել փետրվարի 28-ին, Թեհրանի չվերթով։  Նրա կնոջ թեստը բացասական արդյունք է ցույց տվել:

Փաշինյանն ընտանիքի հետ Ծաղկաձորում է. այնտեղ է նաև Արսեն Թորոսյանը

Տղամարդու հետ շփում ունեցած 32 անձինք մեկուսացված են: Բոլոր մեկուսացված անձինք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում:

Հայսատանում մեկ շաբաթով նաև չեղարկվել են հանրակրթական դպրոցների և բուհերի դասերը:

Թեհրանից չվերթեր չեն սպասվում, բայց ցամաքային սահմանը փակ չէ։ Իրանական և վրացական բոլոր բեռնատարները մանրակրկիտ ստուգվում են:

Ինչ իրավիճակ է երևանյան սուպերմարկետներում. սովորական գնումնե՞ր, թե՞ խուճապ

Հիշեցնենք՝ Իրանում ՀՀ դեսպանությունը հայտնել էր, որ փետրվարի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում օդանավով Հայաստան են տեղափոխվել ՀՀ 130 քաղաքացի և Հայաստանում օրինական կացության իրավունք ունեցող անձինք, իսկ ցամաքային սահմանով՝ 229 քաղաքացի: Ցամաքային սահմանով քաղաքացիների մուտքը Հայաստան ներկայումս շարունակվում է: