ՌԱԴԻՈ

Խանլարյան. «Իրանում հայերի շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան»

Իրանի մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է Իրանում կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների և իրանահայության վիճակի մասին։
Sputnik
Խանլարյան. «Իրանում հայերի շրջանում կորոնավիրուսով վարակվելու դեպքեր չկան»

Իրանի մեջլիսում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վստահեցրեց, որ թեև կորոնավիրուսի վարակն Իրանում շատ արագ է տարածվում, սակայն Իրանի հայերի շրջանում կորոնավիրուսով  վարակվածներ չկան։ 

Իրանահայ պատգամավորն ասաց, որ կորոնավիրուսի վտանգով պայմանավորված, երկրում չեն գործում նաև հայկական դպրոցները։

«Այս պահին Թեհրանի 12 և Թավրիզի 2 հայկական դպրոցները չեն գործում։ Հրահանգված է աշակերտներին բժշկական դիմակներ ու ձեռնոցներ բաժանել, իրականացնում ենք նաև այլ կանխարգելիչ միջոցառումներ»,-ասաց Խանլարյանը։

Պատգամավորի խոսքով, հանրության շրջանում թեև որոշակի խուճապ կա, սակայն Իրանը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին ավելի հանգիստ է վերաբերվում, քան մնացած երկրները։

Ադրբեջանում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել․ իշխանությունը փակել է Իրանի հետ սահմանը

Կորոնավիրուսը գրոհել է Իրանը. ի՞նչ է կատարվում հարևան երկրում

«Իրանն ավելի սառնասրտորեն է մոտենում այս հարցին, չնայած նրան, որ մեջլիսի պատգամավորներից էլ են վարակվել կորոնավիրուսով»,-ասաց նա։

Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։

COVID-2019 վիրուսը շարունակում է տարածվել ոչ միայն Չինաստանում, որտեղ գրանցվեց առաջին բռնկումը, այլև երկրի սահմաններից դուրս: Մասնավորապես, հարևան Իրանում։

Իրանի հետ ցամաքային սահմանը երկու շաբաթով փակելու մասին Հայաստանի կառավարությունը հայտարարեց փետրվարի 24-ին։ Օդային հաղորդակցության մասով ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել, սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` գալ Հայաստան։      

Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ամբողջ երկրով մշակութային միջոցառումների չեղարկումը երկարաձգել մինչև մարտի 6-ը։

Ներկայում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները։

Իրանում ՀՀ դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով. նոր տեղեկություններ