Կորոնավիրուսի բռնկում Իրանում. խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը

Իրանում կորոնավիրուսով վարակվել է 245 մարդ, վիրուսով պայմանավորված բարդացումներից 26-ը մահացել են։ Նախօրեին կորոնավիրուսից մահացել է Վատիկանում Իրանի նախկին դեսպանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. Մեջլիսի պրեզիդիումի նախագահ Ասադուլա Աբասին հայտնել է, որ կորոնավիրուսով մի քանի պատգամավորի վարակվելուց հետո Իրանի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը։

Կորոնավիրուսը ընդլայնում է աշխարհագրությունը. ինչ կլինի եթե հայ-վրացական սահմանն էլ փակեն

«Կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրի պրեզիդիումը որոշում է կայացրել խորհրդարանում նիստ չգումարել մինչև հետագա ծանուցումը», – նշված է Աբասիի հայտարարության մեջ։ Տեղեկությունը հրապարակել է նաև Իրանի IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` Իրանում կորոնավիրուսով վարակվել է 245, վիրուսով պայմանավորված բարդացումներից մահացել է 26 մարդ։ Նախօրեին կորոնավիրուսից մահացել է Վատիկանում և Եգիպտոսում Իրանի նախկին դեսպան Հադի Խոսրովշահին։

Փետրվարի 27-ին հայտնի դարձավ նաև, որ կորոնավիրուսով վարակվել է կանանց և ընտանիքի հարցերով Իրանի փոխնախագահ Մասումե Էբթեքարը։ Նախօրեին նա անալիզներ էր հանձնել, որոնց արդյունքները հաստատեցին նրա` կորոնավիրուսով վարակված լինելու փաստը։ Դրանից հետո կորոնովիրուս է արձանագրվեց նաև Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչիի մոտ։

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է. նոր տվյալներ

Իրանի իշխանություններն ավելի վաղ որոշում էին կայացրել ամբողջ երկրով մշակութային միջոցառումների չեղարկումը երկարաձգել մինչև մարտի 6-ը։ Բացի այդ, ներկա պահին փակ են բոլոր ուսումնական հաստատությունները, համալսարանները չեն աշխատի ևս մեկ շաբաթ, դպրոցների վերաբերյալ, ինչպես ավելի վաղ հայտնում էին, որոշում կկայացնեն ուրբաթ։

Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել էր նաև կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով անձանց տեղաշարժը սահմանափակելու մասին։ Հիվանդության ախտանշանների դեպքում, մարդուն 14 օր կարանտինի մեջ են պահում այն քաղաքում, որտեղ նա ժամանել է։ Սահմանափակումներ են գործում նաև կրոնական ծեսերի, այդ թվում` ուրբաթօրյա աղոթքի (այնտեղ, որտեղ վիրուս կա) վայրերում, կանոնակարգվում է նաև մարդկանց այցը շիական սրբավայրեր։

Իրանում գտնվող ՀՀ 82 քաղաքացիները տեղափոխվել են Երևան

Նշենք, որ Հայաստանի կառավարությունը փետրվարի 24-ին երկու շաբաթով փակել է Իրանի հետ ցամաքային սահմանը։ Օդային հաղորդակցության նկատմամբ ևս որոշակի սահմանափակումներ են կիրառվել։ Սակայն Հայաստան ժամանած Իրանի բոլոր քաղաքացիները կկարողանան հետ վերադառնալ, իսկ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները` Հայաստան կգան առանց որևէ սահմանափակումների։

ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել

Չինաստանի իշխանությունը Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։ Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը կորոնավիրուսն է։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։ Վերջին տվյալներով` ամբողջ աշխարհում վարակվածների թիվը 83.876 է, մահացել է 2.867 մարդ, բուժվել է 36.814–ը։ Ըստ ԱՀԿ–ի` ՉՀԺ սահմաններից դուրս վարակի դեպքեր են գրանցվել 37 երկրներում։