Ողբերգական ավտովթար Տավուշում. երիտասարդ կինը տեղում մահացել է

Ժամանած բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին, կին ուղևորի դին փրկարարները հայտնաբերել են մեքենայից դուրս։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվար — Sputnik. Ողբերգական ավտովթար է այսօր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես գրում է shamshyan.com–ը, վթարի ենթարկված 31–ամյա կնոջ դին փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։

Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ. տեղ-տեղ մերկասառույց է

«Ժամը 03։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Արտակ Հ-ն իր վարած Mercedes GL մակնիշի A193 AE 198 RUS համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ում՝ Դիլիջանի ոլորաններում, 3-րդ ոլորանից դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և, մոտ 20 մետր ծառերին բախվելով, հայտնվել ոլորանի 4-րդ հատվածում։Վթարի հետևանքով ուղևոր՝ 31-ամյա Կարինե Կ-ն տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են հրշեջ-փրկարարները»,–գրում է կայքը։

Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդին։

Գավառում կորած երիտասարդ տղամարդուն մահացած են հայտնաբերել

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով քարշակի միջոցով տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: