ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանը հետաքրքրված է, որ Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը հասկացող ուժերը ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում։
Դիվանագետին հարցրին, թե ինչպես է Մոսկվան վերաբերվում ՀՀ նախկին երկու նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հարուցած քրեական գործերին։
Կոպիրկինի խոսքով` Ռուսաստանը շատ զգույշ է վերաբերվում Հայաստանի ներսում տեղի ունեցող գործընթացներին։
«Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական կոնսենսուս լինի։ Եվ իհարկե, մենք շահագրգռված ենք, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում», – ավելացրեց նա։
Դեսպանը համոզված է, որ երկկողմ լավ հարաբերություններն այսօր էլ են պահպանվում։ Սա երկու եղբայրական երկրների, ժողովուրդների դարավոր հարաբերություններ են, որոնց շատ բան է միավորում և՛ մշակույթի, և՛ պատմության, և՛ հոգեբանության առումով։
Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի զարգացման գործընթացը
Այդ մտերմությունը արտացոլվում է բարձր ինտենսիվությամբ երկկողմ քաղաքական երկխոսության, տնտեսական համագործակցության, ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության զարգացման, անվտանգության ոլորտում համագործակցության, մարդկանց միջև սերտ հարաբերությունների մեջ։