Կայանատեղիներ չկան, երթևեկությունը ծանրաբեռնված է. ՃՈ պետը վիճակագրություն է ներկայացրել

Մեկ երթևեկելի գոտով ժամում առավելագույնը 500 տրանսպորտային միջոցի փոխարեն Երևանի փողոցներում մինչև 1800 ավտոմեքենա է երթևեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Տաքսիների կայանատեղիները պետք է տրանսպորտային կանգառներին հնարավորինս մոտ լինեն, բայց ոչ հասարակական տրանսպորտի կանգառներում։ Այսօր ԱԺ–ում հրավիրված «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով խորհրդարանական լսումների ժամանակ իր այս տեսակետը հայտնեց ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

Երեք աշխատող արագաչափ կա ամբողջ Գյումրիում. ավտովթարներն ու երթևեկության մշակույթի պակասը

«Զվարթնոց» օդանավակայանում կայանատեղին կթանկանա, սակայն ոչ բոլորի համար

Նրա խոսքով` Երևանում կայանատեղիների բացակայությունը ոչ միայն տաքսիների, այլև երթևեկության բոլոր մասնակիցների համար այսօր լրջագույն խնդիր է։ Դրանք չեն բավարարում ավտոմեքենաների իրական քանակին։

«Նախատեսված է, որ մեկ երթևեկելի գոտով 1 ժամում առավելագույնը պետք է 450-500 տրանսպորտային միջոց երթևեկի։ Բայց Երևան քաղաքում փողոցներ կան, որ 500-ի փոխարեն 700-ի ու մինչև 1800–ի է հասնում։ Ամբողջ երթևեկությունն է ծանրաբեռնված, բոլորս տեսնում ենք»,– ասաց Կարապետյանը։

Փաշինյանն այլևս չի փրկի, կամ ինչպես ստիպել հայ վարորդներին հետևել երթևեկության կանոններին

ՃՈ պետի խոսքով` Երևանում գրանցվող ՃԵԿ խախտումների 15-20 տոկոսը կապված է հատկապես կանգառ–կայանումների հետ։ Կարապետյանը նաև վստահեցրեց, որ Ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահում խնդիրն ու դրա լուծման հնարավոր ուղիներ փնտրում։

Ընդ որում` երթևեկության գերծանրաբեռնվածությանը նպաստել է նաև վերջին տարիներին Հայաստան ներկրված ավտոմեքենաների աննախադեպ քանակը։ Պաշտոնական տվյալներով` 2018–ին Հայաստանում հաշվառվել է 74 000, 2019թ–ին` 170 000 ավտոմեքենա։